Մատչելիության հղումներ

Իսպանիայում մեկնարկած խորհրդարանական ընտրությունները «ամենաթեժն են վերջին տարիների ընթացքում»


Իսպանիայում առավոտից մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք ըստ փորձագետների, ամենաթեժն են վերջին տարիների մեջ:

Սոցիոլոգիական հարցումների համաձայն, իշխող Սոցիալիստական աշխատանքային կուսակցությունը կստանա քվեների մեծամասնությունը, բայց ոչ այնքան, որ կարողանա միանձնյա կառավարություն ձևավորել:

Սոցիալիստներից բացի, ըստ հարցումների, խորհրդարան կանցնեն նաև ընդդիմադիր պահպանողականները, «Քաղաքացիներ» կենտրոնամետ կուսակցությունն ու ձախ ուժերի կոալիցիան:

Այս ընտրությունների ինտրիգը, սակայն, ազգայնականների վերադարձն է մեծ քաղաքականություն: Ըստ հարցումների, ծայրահեղ աջակողմյան «Vox» կուսակցությունը կարող է առաջին անգամ մտնել խորհրդարան՝ ստանալով քվեների մոտ տասը տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG