Մատչելիության հղումներ

«Ուկրաինացիները գիտեն՝ ինչ է նշանակում լինել Ռուսաստանի քաղաքացի». Զելենսկի


Ուկրաինայի նախագահական ընտրությունների հաղթող Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Ռուսաստանի նախագահի երեկվա հայտարարությանը, թե Կրեմլը քննարկում է Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին պարզեցված կարգով ռուսական անձնագիր տալու հնարավորությունը:

«Ուկրաինացիները գիտեն՝ ինչ է նշանակում լինել Ռուսաստանի քաղաքացի», ֊ Ֆեյսբուքում գրել է նորընտիր առաջնորդը՝ թվարկելով. ֊ «Դա նշանակում է ազատազրկվել՝ խաղաղ ցույցերի համար, չունենալ ազատ ու մրցակցային ընտրություններ ու զրկված լինել մարդու հիմնարար ազատություններից ու իրավունքներից»:

Հեռակա դիմելով Ռուսաստանի իշխանություններին՝ 41֊ամյա Զելենսկին նշել է՝ պատրաստ է բանակցությունների «նորմանդյան քառյակի ձևաչափով», և առաջարկել գերիների փոխանակում անել՝ բոլորին բոլորի դիմաց սկզբունքով:

Այս շաբաթ ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հրամանագիր էր ստորագրել՝ Ուկարինայի արևելյան շրջանների՝ ռուս անջատականների վերահսկողության տակ գտնվող Դոնբասի և Լուգանսկի բնակիչներին պարզեցված կարգով ռուսական անձնագիր տրամադրելու մասին:

Կիևն ու Արևմուտքը խստորեն քննադատել էին այդ քայլը, ինչից հետո Պուտինը չէր բացառել, որ արտոնությունը կարող է տրվել Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG