ԱԱԾ խուզարկությունից հետո ազատման դիմում գրած «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Խաչիկ Հարությունյանը նոր պաշտոնի է անցել, «Ազատությանը» փոխանցեց Քրեակատարողական ծառայության խոսնակ Նոնա Նավիկյանը։
Հարությունյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման բաժնի պետի պաշտոնում։
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Ազգային անվտանգության ծառայության հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել էին կալանավորի կողմից ուրիշի գույքը հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր: Փաստերի հրապարակումից հետո «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Խաչիկ Հարությունյանը հրաժարական էր ներկայացրել: