Մատչելիության հղումներ

Շրի Լանկայում 15 մարդ է զոհվել ահաբեկչության մեջ կասկածվող խմբի ձերբակալության ժամանակ


Շրի Լանկայում 15 մարդ, այդ թվում` 6 երեխա է զոհվել, երբ իրավապահները փորձել են ձերբակալել անցած շաբաթ տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունների մեջ կասկածվող մի խմբի։

Ըստ տեղական լրատվամիջոցների, շենքերից մեկում կասկածյալները կրակ են բացել իրավապահների ուղղությամբ, ապա` որոտացել են պայթյուններ:

Զոհվածներից 3֊ը, ըստ ոստիկանության, մահապարտ ահաբեկիչներ են:

Կղզին ահաբեկիչների թիրախում էր հայտնվել ապրիլի 20֊ին, երբ քրիստոնյաները նշում էին Հարության տոնը: Եկեղեցիներում ու շքեղ հյուրանոցներում գրեթե միաժամանակ իրականացված 8 պայթյունները մոտ 300 մարդու կյանք էին խլել, հարյուրավորները ծանր վնասվածքներ էին ստացել:

Կատարվածի համար ավելի ուշ պատասխանատվություն էր ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Շրի Լանկայի իշխանությունների տվյալներով, սակայն, այդ գործում նրանց աջակցել են տեղական իսլամիստական խմբերը: Հաղորդվում է, որ մոտ 8 տասնյակ մարդ ազատազրկվել է, մի քանիսն էլ ինքնասպան են եղել ձերբակալության ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG