Մատչելիության հղումներ

Վենեսուելայի ընդդիմությունը բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել Մարաքայում


Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել ծովափնյա Մարաքայ քաղաքում` մայիսի 1֊ին նախատեսված համապետական արշավին ընդառաջ:

Իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակած Գուաիդոն, որի լեգիտիմությունը ճանաչում են արևմտյան տասնյակ երկրներ, կոչ է արել աջակիցներին այդ օրը համախմբված փողոց դուրս գալ` պայքարը մինչև վերջ հասցնելու համար։

«Մեզ հարցնում են` արժե՞ արդյոք շարունակել այս բողոքի ցույցերը։ Ես ասում եմ` այո, հանուն Վենեսուելայի, հանուն մեր երեխաների, պե՛տք է փողոց դուրս գալ և յուրաքանչյուրին դարձնել այս պայքարի մասնակից», ֊ հայտարարել է նա:

Գործող նախագահ Մադուրոն, որին աջակցում են Ռուսաստանը, Չինաստանն ու Թուրքիան, ընդդիմության առաջնորդին անվանում է Միացյալ Նահանգների խաղատիկնիկ ու պնդում, որ նա կանգնելու է դատարանի առջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG