Մատչելիության հղումներ

Մոսկվան շարունակելու է միջնորդական ջանքերը ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ. Պուտին


Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Պեկինում, 26-ը ապրիլի, 2019թ.

Մոսկվան շարունակելու է միջնորդական ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Կրեմլի ղեկավարը նաև հայտնել է, որ առաջիկա օգոստոսին Ռուսաստանում կհանդիպեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի առաջնորդները:

Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը Պեկինում մասնակցում են «Մեկ գոտի, մեկ ուղի» միջազգային համաժողովին: Ելույթ ունենալով համաժողովին՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «ղարաբաղյան հակամարտությունը լուրջ խնդիր է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG