Վերջին օրերի տեղումնառատ եղանակի պատճառով միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընդհատված փոսային նորոգման աշխատանքները եղանակի բարելավումից հետո վերսկսվել են, հաղորդում է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
Ասֆալտբետոնի խառնուրդի անհրաժեշտ խտացումն ու կպչողականությունն ապահովող ջերմաստիճանի պայմաններում փոսային նորոգումներ են իրականացվում Արարատի, Ապարանի, Դիլիջանի, Էջմիածնի, Մարտունու, Սևանի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին։
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մայիսի 15-20-ը։