Մատչելիության հղումներ

Մակրոն․ Ժամանակն է բարեփոխելու Շենգենյան համաձայնագիրը


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ ժամանակն է բարեփոխելու Շենգենյան համաձայնագիրը, որի շրջանակում Եվրոպայի 26 երկրների բնակիչները, ինչպես նաև համապատասխան վիզա ունեցող զբոսաշրջիկները կարող են միության ներսում ճամփորդել առանց սահմանային և մաքսային ձևակերպումների:

Ելիսեյան պալատի ղեկավարը, ով 2017 թվականից փորձում է առաջ մղել Եվրամիության միգրացիոն քաղաքականությունը բարեփոխելու իր տեսլականը, նաև հայտարարել է, որ Շենգենյան գոտու երկրների բնակիչները պետք է «համերաշխ պատասխանատվությամբ» մոտենան համաեվրոպական սահմանների պահպանության խնդրին: Մակրոնի խոսքով՝ եթե ինչ-որ երկրներ բավարար չափով չեն կատարում այդ պարտականությունը, նրանք «ստիպված կլինեն լքել Շենգենը»․ թե որ երկրների մասին է խոսքը, Ֆրանսիայի նախագահը չի պարզաբանել:

France 24 հեռուստաընկերությունը նշում է, որ նախագահը նկատի ուներ Լեհաստանը և Հունգարիան, որտեղ աջակենտրոն ուժերը հրաժարվում են Սիրիայից և այլ երկրներից միգրանտների ընդունել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG