Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է Ֆլորենցիա՝ մասնակցելու «Կրոնների փառատոնին»


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Վատիկանի Պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հրավերով երեկ երեկոյան մեկնել է Իտալիա՝ Ֆլորենցիա, մասնակցելու «Կրոնների փառատոն» արարողությանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ արարողության ընթացքում Վեհափառը Ֆլորենցիայի Սուրբ Մինաս տաճարում հանդես կգա «Կրոնների դերն արդի աշխարհում» թեմայով հատուկ բանախոսությամբ:

Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղեկցում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և այլ բարձրաստիճան հոգևորականներ, ինչպես նաև կոմպոզիտոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG