Մատչելիության հղումներ

Մինչև եկող շաբաթ տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ


Հայաստանի տարածքում ապրիլի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 28-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Արտակարգ իրավիճակների հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն ապրիլի 25-28-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևանում ապրիլի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 29-30-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG