Մատչելիության հղումներ

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից. Արսեն Թորոսյան


Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից, ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Փոխպատվաստումը կատարվել է երեկ, «Աստղիկ» բժշկական կենտրոնում, ամբողջությամբ անվճար: «Արտերկրում նման վիրահատության գինը տատանվում է 100 հազար դոլարի շրջանակներում», - գրել է Թորոսյանը։

«Լյարդի մի բիլթն աղջկանից փոխպատվաստվել է մորը՝ շանս տալով փրկել վերջինիս կյանքը», - նշել է նախարարը, շարունակելով՝ հայկական բժշկագիտության մեջ այս կարևորագույն միջամտությունը հնարավոր է դարձել առողջապահության ոլորտում հայ-ռուսական համագործակցության շրջանակներում։

«Առողջապահության նախարարությունը կարևորելով փոխպատվաստումային բժշկության զարգացումն այս տարվա հունվարից սկսել էր համագործակցությունը Բելառուսի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ։ Նախատեսում ենք նաև 2020թ. բյուջեում ավելացնել փոխպատվաստումների համար հատկացվող միջոցները, որպեսզի կարողանանք ավելի շատ միջամտություններ կատարել՝ փրկելով ավելի շատ կյանքեր։ Առողջություն և արագ ապաքինում եմ մաղթում թե՛ դոնորին, թե՛ ռեցիպիենտին», - գրել է Արսեն Թորոսյանը:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ այսօր այցելել է լյարդի փոխպատվաստում ստացած պացիենտին և նրա դստերը՝ դոնորին։ «Խոսեցինք բժշկական անձնակազմի հետ։ Պացիենտի վիճակը կայուն է։ Արագ ապաքինում եմ ցանկանում երկուսին էլ», - գրել է Թորոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG