Մատչելիության հղումներ

Պեկինում գումարվում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գագաթնաժողովը


Չինաստանում գումարվում է «Գոտի և ճանապարհ» միջազգային գագաթնաժողովը, Պեկին, 25-ը ապրիլի, 2019թ.
Չինաստանում գումարվում է «Գոտի և ճանապարհ» միջազգային գագաթնաժողովը, Պեկին, 25-ը ապրիլի, 2019թ.

Տասնյակ պետությունների ղեկավարներ ժամանում են Չինաստան, որտեղ բացվում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային նախաձեռնության երկրորդ գագաթնաժողովը:

Չինաստանի արտգործնախարար Վան Ին ասել է, որ հավաքին կմասնակցեն ավելի քան 5 հազար պատվիրակներ 150 երկրներից, ինչպես նաև 90 միջազգային կառույցներից, այդ թվում՝ ՄԱԿ-ից:

«Այս հավաքը բարձր մակարդակով միջազգային համագործակցության հարցերը քննարկելու հարթակ է և չինական դիվանագիտության համար մեծ իրադարձություն է», - ասել է Վան Ին:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» հավաքին ներկա կլինի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա վաղն է մեկնում Պեկին, որտեղ հավաքի շրջանակներում կհանդիպի մի շարք երկրների ղեկավարների, այդ թվում՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ:

Պեկինում ներկա կլինեն Պակիստանի վարչապետ Իմրան Խանը և Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտին: Իտալիան Մեծ յոթնյակի երկրներից նախաձեռնությանը միացած առաջին երկիրն է:

Եվրամիության անդամներ Գերմանիան և Ֆրանսիան ներկայացված կլինեն նախարարների մակարդակով: ԱՄՆ-ից պաշտոնյաներ ներկա չեն լինի:

Նախաձեռնությունը հեղինակել է Չինաստանը: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրով նախատեսվում է կառուցել երկաթուղային և ցամաքային նոր ճանապարհներ, նավահանգիստներ և էներգետիկ ենթակառուցվածքներ, որոնք Չինաստանը պետք է կապեն Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի հետ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 տրիլիոն դոլար:

Միացյալ Նահանգները և Եվրամիության մի շարք երկրներ քննադատել են նախաձեռնությունը, նշելով, որ այն կավելացնի զարգացող որոշ երկրների արտաքին պարտքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG