Մատչելիության հղումներ

Սի Ծինփինը Պեկիում ընդունել է Իլհամ Ալիևին


Պեկինում այսօր կայացել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ալիևը Պեկին է մեկնել՝ մասնակցելու ճանապարհների, հաղորդակցության ուղիների զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին, որն անցկացվելու է ապրիլի 25-27-ը:

Սի Ծինփինն ասել է, որ Եվրասիայում Ադրբեջանը Չինաստանի հետ համագործակցության կարևոր գործընկերներից է:

Իլհամ Ալիևն, իր հերթին ասել է, որ Ադրբեջանը Չինաստանին միշտ համարել է հուսալի ընկեր և գործընկեր, և Չինաստանի հիմնական խնդիրների ու շահերի հարցերում Ադրբեջանը առանց տատանվելու կկանգի Չինաստանի կողքին: «Ադրբեջանը պատրաստ է Չինաստանի հետ համագործակցել ահաբեկչության, անջատականության և ծայրահեղականության դեմ պայքարում», - ասել է Ալիևն ու նաև Չինաստանին շնորհավորել կայուն զարգացման և մեծ ձեռբերումների համար:

Այսօր Ալիևի հետ հանդիպել է նաև քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Վանգ Յանգը:

Պեկինում կայանալիք համաժողովին ակնկալվում է ավելի քան երեք տասնյակ երկրների ղեկավարների, այդ թվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը: Ապրիլի 24-ից Սի Ծինփինը հանդիպումներ է ունենում Պեկին ժամանող հյուրերի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG