Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիաներ և ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել Թել Ավիվում և Երուսաղեմում


Հայերի բողոքի ցույցը Թել Ավիվում Թուրքիայի դեսպանության շենքի առջև: 24-ը ապրիլի, 2019 թ․
Հայերի բողոքի ցույցը Թել Ավիվում Թուրքիայի դեսպանության շենքի առջև: 24-ը ապրիլի, 2019 թ․

Իսրայելի երկու խոշորագույն քաղաքներում այսօր տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններ և բողոքի ակցիաներ:

Շուրջ երկու հարյուր հայեր այսօր բողոքի ցույց են անցկացնում Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան դիմաց:

Ցուցարարները պարզել են բազմաթիվ պաստառներ անգլերեն ու երբրայերեն․ «Թուրքիան մեղավոր է Հայոց ցեղասպանություն իրականացնելու մեջ», «Երբեք չենք ների թուրք մսագործներին», «Հայերը արդարություն են պահանջում», «Հրեա ժողովուրդը հայերի հետ է: Որտե՞ղ է կառավարությունը»:

Հայ խաղաղ ցուցարարները նախ հավաքվել էին Թել Ավիվի օպերային թատրոնի շենքի հարևանությամբ, որտեղից ոստիկանության ուղեկցությամբ, հայկական դրոշներով երթով անցան տարբեր երկրների դեսպանատների մոտով, հասան Թուրքիայի դեսպանատուն, որի աշխատակիցներից մեկը պատուհանից տեսագրում է խաղաղ ցույցը:

Երթն ու ցույցն արտոնված է: Ցույցի ավարտին Յաֆֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում տեղի է ունենալու կմատուցվի պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հիշատակի միջոցառումները սկսվել էին երեկ երեկոյան Երուսաղեմում: Տեղի է ունեցել ջահերով երթ Սրբոց Հակոբեաց մայրավանքից դեպի գերմանական թաղամաոում գնտվող Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Այսօր առավոտյան Սրբոց Հակոբեաց մայրավանքում պատարագ է մատուցվել, այնուհետև տեղի է ունեցել բողոքի ցույց: Իսկ երեկոյան Ժառանգավորաց վարժարանի սրահում տեղի է ունենալու հուշ երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG