Մատչելիության հղումներ

Էրդողանը Հայաստանին կոչ է անում բացել արխիվները


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, այսօր ելույթ ունենալով Թուրքիայի արխիվների զարգացման, տեսլականի և պատմագիտական ուսումնասիրություններին դրանց նպաստի թեմայով գիտաժողովին, Հայաստանին կոչ է արել բացել արխիվները։

«Ճշմարտությունը գտնելու նպատակ ունեցողների համար մեր արխիվները ամբողջովին բաց են։ Թաքցնելու բան չունենք։ Հայկական հարցի և ահաբեկչության դեմ պայքարի թեմաներով Թուրքիային մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին դասեր տվողները բոլորն էլ արյունոտ անցյալ ունեն։ Մինչ օրս Հայկական հարցը շահարկող ոչ մի խումբ և պետություն իր պնդումները չի կարողացել ապացուցել արխիվային փաստաթղթերով։ Գիտենք, որ այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին պնդումներով լարվածություն ստեղծողներից ոչ մեկի հոգը չէ ճշմարտությունը», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը, Ֆրանսիային հիշեցնելով Ռուանդայի և Ալժիրի կոտորածների մասին, պնդել է, թե այս հարցում նրանք չեն կարող Թուրքիային դասեր տալ։ «Մենք բացել ենք մեր արխիվները: Հե՜յ Հայաստան, դու էլ ունես, դուք էլ բացեք, եթե երրորդ երկրներում կա, նրանք էլ թող բացեն: Թող պատմաբանները գան, աշխատեն: Հետո էլ մենք՝ քաղաքական գործիչներս կխոսենք: Ճշմարտությունն իմանալ ցանկացողների համար մեր արխիվների դռները լիովին բաց են», - ասել է Թուրքիայի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG