Մատչելիության հղումներ

Կիմ Չեն Ընը ժամանեց Վլադիվոստոկ


Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը զրահագնացքով ժամանել է Վլադիվոստոկ, որտեղ վաղը կայանալու է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ռուսական լրատվամիջոցները նախապես հաղորդել են, որ երկու առաջնորդների հանդիպման արդյունքում որևէ փաստաթղթի ստորագրում, կամ համատեղ հայտարարություն նախատեսված չէ:

Փետրվարին կայացել է ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի ղեկավարների երկրորդ գագաթնաժողովը: Բանակցությունների առանցքում Կորեական թերակղզու ապամիջուկայնացումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG