Այսօր Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, ապրիլի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն ապրիլի 24-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
Այսօր կեսօրից հետո Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: