Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հունիսին պետական այցով կմեկնի Մեծ Բրիտանիա: Այդ մասին այսօր տեղեկացրել է Բուքինգեմյան պալատը` նշելով, որ ԱՄՆ նախագահը տիկնոջ հետ Լոնդոն կժամանի Էլիզաբեթ երկրորդ թագուհու հրավերով:
«Այցը կմեկնարկի հունիսի 3-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը», - տեղեկացնում է Reuters գործակալությունը: