Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստը՝ մայիսի 2-ին


Գեներալ Մանվել Գրիգորյան, արխիվ
Գեներալ Մանվել Գրիգորյան, արխիվ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է մայիսի 2-ին: Այս մասին հայտնում է Դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքէջը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ գործը քննելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Մանվել Գրիգորյանը կալանավորված է, իսկ Նազիկ Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG