Ալժիրում ձերբակալվել են նախկին նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի մերձավորներին՝ հինգ խոշորագույն գործարարների:
Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ ձերբակալվածների թվում է նաև Իսսադ Ռեբրադը, ով համարվում է Ալժիրի ամենահարուստ մարդը:
Անցյալ շաբաթ Ալժիրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Գաիդ Սալախը, ով մեծ դերակատարություն է ունեցել Բուտեֆլիկայի հրաժարականի հարցում, հայտարարել է, որ երկրի իշխող վերնախավի ներկայացուցիչներ պատասխանատվության կենթարկվեն: Նախկին վարչապետի և ֆինանսների նախարարին արդեն կոռուպցիոն մեղադրանքներ են առաջադրվել:
Շաբաթներ տևած բազմահազարանոց բողոքի ցույցերի ֆոնին Ալժիրի երկարամյա նախագահ, 82-ամյա Բուտեֆլիկան հրաժարական է տվել: Ցույցերը շարունակվում են, ցուցարարները պահանջում են ողջ իշխող վերնախավի հրաժարականը: