Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը խստացնում է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները


Միացյալ Նահանգների պետդեպարտամենտն այսօր մտադիր է չեղյալ հայտարարել նավթի և գազի կոնդենսատորների արտահանումների ժամանակավոր թույլտվությունը հինգ երկրների համար, այդ թվում՝ Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Թուրքիայի:

Մինչ այդ երեք երկիր՝ Իտալիան, Հունաստանը, Թայվանն ինքնակամ են հրաժարվել:

«Նոր սահմանափակումների նպատակն է ստիպել Թեհրանին ավելի բարձր գին վճարել իր վնասակար գործունեության համար և խստացնել մեր պատասխանը տարատեսակ սպառնալիքներին, որ իրանական ռեժիմը հասցնում է խաղաղությանն ու անվտանգությանը», - The Washington Post-ի հետ զրույցում ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը:

Թերթը գրում է, որ պետքարտուղար Մայք Փոմփեոն կհայտարարի, որ իրանական նավթի կրճատման հետևանքով համաշխարհային շուկայում առաջացած պակասորդը կլրացնեն Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG