Մատչելիության հղումներ

Բնակիչների և ոստիկանների միջև բախումներ Պանկիսի շրջանում


Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան Պանկիսի շրջանում, 21 ապրիլի, 2019թ.
Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան Պանկիսի շրջանում, 21 ապրիլի, 2019թ.

Վրաստանում՝ Պանկիսի կիրճի շրջանում այսօր թեժ բախումներ են տեղի ունեցել հիդրոէլեկտրակայանի կառուցման դեմ բողոքող բնակիչների և իրավապահների միջև:

Բնակիչները քարեր են նետել ոստիկանների վրա, իրավապահները ռետինե փամփուշտներով և արցունքաբեր գազով են պատասխանել:

Բնակիչներից մի քանիսը թեթև վնասվածքներ են ստացել: Իրավիճակը տակավին լարված է մնում:

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան ժամանել է դեպքի վայր: Նա ասել է, որ ընդհարումների ընթացքում ոստիկանության հատուկ ջոկատի 15 ծառայողներ վնասվածքներ են ստացել:

Շրջանի բնակիչները դեմ են «Խադորի-3» էլեկտրակայանի կառուցմանը՝ պնդելով, որ այն վնաս է հասցնելու շրջակա միջավայրին և ստիպելու է մարդկանց հեռանալ տներից:

Կառուցումը սկսվել է 2018 թվականի մայիսին, սակայն արդեն մի քանի անգամ ընդհատվել է՝ բնակիչների զանգվածային բողոքների կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG