Մատչելիության հղումներ

Շրի Լանկայի նախագահին ցավակցական հեռագիր է հղել նախագահ Արմեն Սարգսյանը


Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային այդ երկրում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանը զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթել է տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին` շուտափույթ ապաքինում:

Շրի Լանկայի նախագահին ցավակցական հեռագիր է հղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսօր Շրի Լանկայում տարբեր հյուրանոցներում և եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների հետևանքով սպանվել է ավելի քան 190 և վիրավորվել մոտ 500 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG