Մատչելիության հղումներ

Հյուսիսային Մակեդոնիան նախագահ է ընտրում


Հյուսիսային Մակեդոնայում նախագահական ընտրություններ են, Սկոպյե, 21 ապրիլի, 2019թ.

Հյուսիսային Մակեդոնիայում այսօր տեղի են ունենում նախագահական ընտրություններ:

Գործող նախագահ Գյորգե Իվանովը չի կարող մասնակցել այս ընտրություններին, քանի որ երկու անգամ արդեն պաշտոնավարել է:

Հյուսիսային Մակեդոնիայում նախագահն ունի հիմնականում ներկայացուցչական լիազորություններ:

Եթե այսօր թեկնածուներից և ոչ մեկը չհավաքի հաղթանակի համար անհրաժեշտ քվեների 50 տոկոսից ավելին, ապա մայիսի 5-ին տեղի կունենա երկրորդ փուլը, որում պայքարը կշարունակեն առավել քվեներ վաստակած երկու թեկնածուները:

Ընտրությունները կհամարվեն կայացած, եթե քվեարկությանը մասնակցի 1 միլիոն 800 հազար ընտրողների առնվազն 40 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG