Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ Եղիսաբեթ երկրորդն այսօր ծննդյան 93-ամյակը նշել է՝ մասնակցելով Ուինձորի տաճարի Սուր Ջորջի մատուռում մատուցված Սուրբ Հարության պատարագին:
Եղիսաբեթ երկրորդը համարվում է մոլորակի ամենատարեց և ամենաերկար կառավարող միապետը:
Թագուհու հետ այսօրվա պատարագին ներկա են եղել ընտանիքի անդամներն, այդ թվում՝ թոռներն՝ արքայազն Ուիլյամը տիկնոջ՝ Քեթրինի հետ, և արքայազն Հարրին:
Վերջինիս կինը՝ Մեգան Մարքլը պատարագին ներկա չէր, քանի որ հղի է և ամենամոտ ապագայում ծննդաբերելու է:
Եղիսաբեթ երկրորդը ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին և գահը ստանձնել է 25 տարեկանում՝ 1952 թվականին:
67 տարի շարունակ գահակալող Եղիսաբեթ երկրորդի ծննդյան օրը զորահանդեսով և հանրային միջոցառումներով ավանդույթի համաձայն պաշտոնապես տոնում են հունիսին: