Մատչելիության հղումներ

Աֆղանստանի նախագահի պաշտոնավարումը երկարաձգվել է


Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին, արխիվ
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին, արխիվ

Աֆղանստանի գերագույն դատարանի որոշմամբ նախագահ Աշրաֆ Ղանիի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է:

Դատարանն այդ վճիռը կայացրել է Աֆղանստանում նախագահական ընտրությունների անցկացումը մինչև այս տարվա սեպտեմբերի 28-ը հետաձգելու որոշման կապակցությամբ: Ղանիի պաշտոնավարումը պետք է ավարտվեր մայիսի 22-ին:

Իշխանություններն արդեն երեք անգամ են հետաձգում ընտրությունների օրը:

Գործող նախագահ Աշրաֆ Ղանին 5 տարով ընտրվել է 2014 թվականի հունիսի 14-ին և պաշտոնը ստանձնել է նույն տարվա սեպտեմբերի 29-ին: Նա ունի ևս մեկ անգամ առաջադրվելու իրավունք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG