Մատչելիության հղումներ

Շրի Լանկայում ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 207 մարդ


Քրիստոնեական եկեղեցին գրոհի է ենթարկվել, Կոլոմբո, 21 ապրիլի, 2019թ.
Քրիստոնեական եկեղեցին գրոհի է ենթարկվել, Կոլոմբո, 21 ապրիլի, 2019թ.

Այսօր Շրի Լանկայում տարբեր հյուրանոցներում և եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների հետևանքով սպանվել է առնվազն 207 և վիրավորվել մոտ 500 մարդ:

Ակնհայտ է, որ ահաբեկիչներն այս գրոհների համար հատուկ ընտրել են Քրիստոսի Սուրբ Հարության օրը, որի կապակցությամբ մայրաքաղաք Կոլոմբոյի և մի շարք այլ ավանների եկեղեցիներում հավաքվել էին մեծ թվով հավատացյալներ:

Ենթադրվում է, որ տեղի է ունեցել առնվազն 8 պայթյուն: Երեք ռումբ պայթեցվել է Կոլոմբոյից հյուսիս գտնվող Նեգոմբո ավանի երեք եկեղեցիներում, ևս մեկ ռումբ պայթեցվել է Կոլոմբոյից 250 կիլոմետր արևելք գտնվող Բատիկալոա ավանի եկեղեցում:

Միայն Նեգոմբոյի Սուրբ Սեբաստիանի եկեղեցում տեղի ունեցած պայթյունից զոհվել է առնվազն 50 մարդ:

Ռումբեր են պայթեցվել նաև 5-աստղանի հյուրանոցներում, որտեղ, սովորաբար, օթևանում են օտարերկրացիները:

Այս պահին որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչական գրոհների համար:

Իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել: Իրավապահները՝ մանրամասներ չհայտնելով, հաղորդել են, որ պայթյունների գործով ձերբակալվել է 7 կասկածյալ:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG