Մատչելիության հղումներ

Ռուսաստանը երկար ժամանակով կվարձակալի սիրիական ռազմական նավահանգիստը


«Ծովակալ Կուզնեցով» ավիակիրը Տարտուսի նավահանգիստում, արխիվ
«Ծովակալ Կուզնեցով» ավիակիրը Տարտուսի նավահանգիստում, արխիվ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երեկ Դամասկոսում ընդունել է Ռուսաստանի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևին, արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինին, փոխվարչապետ Յուրի Բորիսովին և ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին:

Դամասկոսի և Մոսկվայի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, կողմերը մտադիր են կնքել Տարտուսի նավահանգիստը Ռուսաստանին վարձակալության տալու պայմանագիրը: Ենթադրվում է, որ այն մոտ ապագայում կստորագրվի:

Կողմերը քննարկել են Սիրիայում խաղաղություն հաստատելու հարցով ապրիլի 25-ից 26-ը Ղազախստանում անցկացվելիք բանակցությունների թեման: Այդ բանակցություններին մասնակցելու են Սիրիայի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի պատվիրակները:

Ասադը և ռուսաստանցի բանագնացները երեկ անդրադարձել են նաև փոխադարձ առևտրի հարցին:

Ռուսաստանը մտադիր է ամրապնդել և ընդարձակել ծովային ռազմակայանը Տարտուսում: Դա ռուսական ռազմանավերին կընձեռի Սիրիայի տարածքային ջրեր և նավահանգիստներ մուտք գործելու հնարավորություն:

Ներկայումս գործող պայմանագիրը ժամանակավոր է, և երբ կողմերը կստորագրեն նոր համաձայնությունը՝ ռուսները Տարտուսը կվարձակալեն 49 տարի ժամկետով, որը կարող են հետագայում երկարաձգել ևս 25 տարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG