Մատչելիության հղումներ

Ուկրաինայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը


Նախագահական ընտրությունների երկրորդ փուլն Ուկրաինայում

Ուկրաինայում այսօր անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում են երկրի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն և կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին:

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ երկրում անցկացվող սոցիոլոգիական տարբեր հարցումները կանխատեսում են Զելենսկու հաղթանակը: Ընդ որում, նրա վարկանիշը գնալով բարձրանում է:

Կիևի Միջազգային ինստիտուտի սոցիոլոգների անցկացրած հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ Զելենսկին իր մրցակցին՝ գործող նախագահ Պետրո Պորոշենկոյին գերազանցում է 47 տոկոսով:

Ինստիտուտի փոխտնօրեն Անտոն Գրուշեցկին՝ ներկայացնելով իրենց հարցման արդյունքներն, ասել է, որ հարցվածների 72 տոկոսը պատրաստվում են ձայն տալ Զելենսկուն, Պորոշենկոյին՝ 25 տոկոսը:

Գործող նախագահն ասել է, թե միայն ինքը կարող հակազդել Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը:

Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլում, որը անցկացվեց մարտի 31-ին, Զելենսկու օգտին քվերակեց ընտրողների ավելի քան 30 տոկոսը, գործող նախագահը՝ Պետրո Պորոշենկոն 16 տոկոս քվեներով գրավեց երկրորդ տեղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG