Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. «Նախագահական հաջորդ ընտրությունները՝ 2020-ին»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խորհրդարանին և ժողովրդին հասցեագրված տարեկան ուղերձում այսօր հայտարարել է, որ նախագահական հերթական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականին, իսկ խորհրդարանի ընտրությունը կանցկացվի այս տարվա ընթացքում:

Նա ասել է նաև, որ անհրաժեշտ է բարեփոխել երկրի Սահմանադրությունը և հաջորդ նախագահին ընձեռել նոր մայր օրենքով աշխատելու հնարավորություն:

«Ինձ հաճախ են հարցնում՝ արդյո՞ք ուզում եմ այս Սահմանադրությունը թողնել հաջորդին, ես հստակ ասում եմ՝ ոչ: Մենք արդեն անցել ենք այն փուլը, երբ անհրաժեշտ էր այնպիսի հզոր կառավարում, ինչպիսին այսօր է», - նշել է Լուկաշենկոն:

Բելառուսի ղեկավարը չի հայտնել, թե երբ կգա Սահմանադրությունը բարեփոխելու ժամանակը:

Ալեքսանդր Լուկաշենկոն նախկինում նկատել է տվել, որ պատրաստ է առաջադրվել հաջորդ նախագահական ընտրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG