Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. «Ուկրաինայի հարցով գումարենք ԵԱՀԿ գագաթնաժողով»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՀԿ ղեկավարներին կոչ է արել գումարել հատուկ գագաթնաժողով, որի օրակարգում կլինի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը: Այդ մասին նա այսօր ասել է Բելառուսի ժողովրդին և խորհրդարանին հասցեագրված տարեկան ուղերձում:

«Մի՞թե նորմալ է, որ Եվրոպայում ոչ թե կոնֆլիկտ է, այլ իսկական պատերազմ, իսկ մենք ԵԱՀԿ պետությունների ղեկավարների մակարդակով չենք կարողանում հավաքվել: Ինչ-որ մեկին դա ձեռնտու չէ, իսկ ում՝ ինքներդ կարող եք կռահել», - ասել է Լուկաշենկոն:

«Եվ բոլորը լրատվամիջոցներում նվնվում են, գանգատվում են, թե պետք է ավարտել այդ պատերազմը, դե եկեք հավաքվենք և վերջ տանք պատերազմին», - ավելացրել է Բելառուսի նախագահը:

Նրա փոխանցմամբ, միջազգային օրակարգի ամենաբարդ հարցերի քննարկման համար լավագույն հարթակը Մինսկն է:

«Մենք դա գնահատում ենք, դրանով հպարտանում ենք և ամեն ինչ կանենք, որ խաղաղությունն ու համաձայնությունը վերադառնան բելառուսների համար այդքան մոտիկ ուկրաինական երկիր: Դա մեզ շատ է անհանգստացնում, որովհետև այն [կոնֆլիկտը] հենց մեր դռան մոտ է»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG