Մատչելիության հղումներ

Այսօր պետք է տեղի ունենա Պորոշենկո-Զելենսկի բանավեճը


Ուկրաինան պատրաստվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, Կիև, 16-ը ապրիլի, 2019թ.
Ուկրաինան պատրաստվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, Կիև, 16-ը ապրիլի, 2019թ.

Ուկրաինայում ապրիլի 21-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ երկու թեկնածուները պետք է հանրային բանավեճ անցկացնեն:

Գործող նախագահ Պետրո Պորոշենկոն և շոումեն Վլադիմիր Զելենսկին այսօր պետք է հանդիպեն մայրաքաղաք Կիևի 70 հազար տեղանոց Օլիմպիական մարզադաշտում, ինչը համարվում է աննախադեպ երևույթ Ուկրաինայի քաղաքական կյանքում:

Բանավեճի նախօրեին գործող նախագահ Պորոշենկոն հայրենակիցների ներողամտությունն է հայցել պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում թույլ տված սխալների համար և խնդրել է իրեն տալ աշխատելու երկրորդ հնարավորությունը:

Վերջին հարցախույզի տվյալների համաձայն՝ ընտրողների 73 տոկոսը պատրաստ է քվեարկել հօգուտ Զելենսկու, իսկ 27 տոկոսը՝ հօգուտ Պորոշենկոյի:

Գործող նախագահն ասել է, թե միայն ինքը կարող հակազդել Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG