Մատչելիության հղումներ

Զելենսկին խոստանում է ընտրվելու դեպքում հանրաքվե անցկացնել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցով


Ուկրաինայի նախագահի թեկնածու, կատակերգակ դերասան Վլադիմիր Զելենսկին հարցազրույցի ժամանակ, արխիվ
Ուկրաինայի նախագահի թեկնածու, կատակերգակ դերասան Վլադիմիր Զելենսկին հարցազրույցի ժամանակ, արխիվ

Ուկրաինայի նախագահական ընտրություններում առաջատար թեկնածու Վլադիմիր Զելենսկին խոստացել է ընտրվելու դեպքում հանրաքվե անցկացնել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցով:

Ապրիլի 21-ին նախատեսված ընտրությունների երկրորդ փուլից առաջ անցկացվող հարցումների համաձայն իր մրցակից, գործող նախագահ Պետրո Պորոշենկոյից զգալիորեն առաջ անցած Զելենսկին երեկ հայտարարել է՝ «մենք հստակ ընտրել ենք դեպի Եվրոպա մեր ճանապարհը», ապա հավելել, որ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար կարևոր է համազգային համաձայնություն ունենալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG