Մատչելիության հղումներ

ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչները՝ «Արսենալ»-«Վալենսիա», «Այնտրախտ»-«Չելսի»


Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստները տոնում են հերթական հաջողությունը, արխիվ
Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստները տոնում են հերթական հաջողությունը, արխիվ

Հայտնի դարձան ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի կիսաեզրափակիչի զույգերը՝ եզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն անգլիական «Արսենալ» և իսպանական «Վալենսիա», գերմանական «Այնտրախտ» և անգլիական «Չելսի» ակումբները:

Քառորդ եզրափակիչի երկու հանդիպումների արդյունքներով «Արսենալ»-ը առավելության հասավ իտալական «Նապոլի»-ի, «Վալենսիա»-ն՝ նույնպես իսպանական «Վիլյառեալ»-ի, «Այնտրախտ»-ը՝ պորտուգալական «Բենֆիկա»-ի, և «Չելսի»-ն՝ չեխական «Սլավիա»-ի նկատմամբ:

Կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները կկայանան մայիսի 2-ին, պատասխան խաղերը՝ մայիսի 9-ին:

Եվրոպայի լիգայի մրցաշարի եզրափակիչը նշանակված է մայիսի 29-ին Բաքվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG