Մատչելիության հղումներ

Նախագահը հանձնարարել է ՍԴ դատավորի թեկնածուի նոր մրցույթ հայտարարել


Նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
Նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը իր աշխատակազմին հանձնարարել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի նոր մրցույթ հայտարարել: Մրցույթի վերջնաժամկետ է սահմանվել մայիսի 3-ը:

Նախագահի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ՝ մինչև մայիսի 15-ը Արմեն Սարգսյանը անհատական զրույցներ կունենա ՍԴ դատավորի թեկնածության համար դիմած, ինչպես նաև իր կողմից առաջարկված այլ հավանական հավակնորդների հետ:

Նախագահը նաև հանդիպումներ կունենա իրավաբան-գիտնականների, իրավաբանական համայնքի հեղինակավոր այլ ներկայացուցիչների հետ՝ Սահմանադրական դատարանի դատավորի հնարավոր թեկնածուի վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով:

Երեքշաբթի խորհրդարանը ՍԴ անդամի պաշտոնում չընտրեց գերմանաբնակ իրավաբան Գոռ Հովհաննիսյանին: Իշխող մեծամասնությունը՝ «Իմ քայլը» դեմ քվեարկեց նախագահի առաջադրած երրորդ թեկնածուին: Նրա առաջադրած մյուս երկու թեկնածուների՝ Էմիլ Բաբայանի և Վահե Գրիգորյանի ընտրությունները ևս տապալվել էին դեռ նախորդ գումարման Ազգային ժողովում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG