Մատչելիության հղումներ

Պակիստանում զինյալները կանգնեցրել են ավտոբուսը, սպանել 14 ուղևորների


Պակիստան - Կարաչիի արվարձաններից մեկը, արխիվ
Պակիստան - Կարաչիի արվարձաններից մեկը, արխիվ

Պակիստանի հարավ-արևմուտքում անհայտ անձինք հարձակվել են մարդատար ավտոբուսի վրա և սպանել 14 ուղևորների:

Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ զինված անձինք կանգնեցրել են Կարաչիից Գվադար մեկնող ավտոբուսը և ուղևորների ինքնությունը ստուգելուց հետո սպանել նրանց: Կան նաև փրկվածներ:

Հարձակման դրդապատճառները հայտնի չեն, որևէ խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:

Բելուջանին Պակիստանի ամենաանհանգիստ նահանգներից է, որտեղ գործում են ինչպես անջատական, այնպես էլ իսլամիստական զինված խմբավորումներ:

Բելուջական անջատականները հիմնականում հարձակումներ են իրականացնում այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչների վրա, իսկ իսլամիստների հարձակումների թիրախում հաճախ հայտնվում են շիա փոքրամասնության ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG