Մատչելիության հղումներ

Ռուսաստանն արգելեց նավթի և նավթամթերքի արտահանումը Ուկրաինա


ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ

Ռուսաստանն ընթացիկ տարվա հունիսի 1-ից արգելում է նավթի և նավթամթերքի արտահանումները Ուկրաինա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Մի քանի օր առաջ Ուկրաինայի նախարարների կաբինետը հերթական ոչ բարեկամական որոշումն է ընդունել մեր երկրի նկատմամբ՝ ընդլայնել է ռուսաստանյան ապրանքների ցանկը, որոնց արտահանումը Ուկրաինա արգելվում է: Այս պայմաններում մենք ստիպված ենք պաշտպանել մեր շահերը և պատասխան քայլեր ձեռնարկել», - ասել է Մեդվեդևը:

Reuters լրատվական գործակալության հաշվարկներով՝ 2018 թվականին ռուսաստանյան նավթարդյունաբերական գործարանները Ուկրաինա են արտահանել 2,668 միլիոն տոննա դիզվառելիք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG