Մատչելիության հղումներ

Սաուդյան իշխանությունների հետապնդումից թաքնվող քույրերը օգնություն են խնդրում Վրաստանից


Սաուդյան Արաբիա - Կանայք մայրաքաղաք Էր-Ռիյադում, արխիվ
Սաուդյան Արաբիա - Կանայք մայրաքաղաք Էր-Ռիյադում, արխիվ

Սաուդյան Արաբիայի իշխանությունների, հարազատների հետապնդումից Թբիլիսիում թաքնվող սաուդցի քույրեր՝ 28-ամյա Մահա Ալսուբաին և 25-ամյա Վահա Ալսուբաին, օգնություն են խնդրում Վրաստանի իշխանություններից: Թվիթերում հատուկ բացված #georgiasisters էջում նրանք տեսանյութեր և լուսանկարներ են տեղադրում, փորձելով գրավել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը:

Քույրերը լքել են հայրենիքը ընտանիքի մշտական ճնշումների պատճառով, իսկ պետությունը, նրանց խոսքով, չի պաշտպանել իրենց: Նրանք հասել են Վրաստան, որի հետ Սաուդյան Արաբիան ապրիլի 1-ից ազատ վիզային ռեժիմ ունի, թաքնվում են մայրաքաղաք Թբիլիսիում և վախենում են իրենց կյանքի համար:

Փախուստից հետո Սաուդյան Արաբիան չեղյալ է ճանաչել քույրերի անձնագրերը:

Ալսուբաի քույրերի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայից փախուստի դիմած մի խումբ կանայք ավելի վաղ Վրաստանում, չպարզված հանգամանքներում, անհետացել են:

Քույրերի հարցով հետաքրքրվել են Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, ինչպես նաև մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ՝ այդ թվում The New York Times-ը, Associated Press-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG