Մատչելիության հղումներ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները՝ «Բարսելոնա»-«Լիվերպուլ», «Տոտենհեմ»-«Այաքս»


Հայտնի դարձան ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի զույգերը՝ եզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն իսպանական «Բարսելոնա» և անգլիական «Լիվերպուլ», անգլիական «Տոտենհեմ» և հոլանդական «Այաքս» ակումբները:

Քառորդ եզրափակիչի երկու հանդիպումների արդյունքներով «Բարսելոնա»-ն առավելության հասավ անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ի, «Լիվերպուլ»-ը՝ պորտուգալական «Պորտու»-ի, «Տոտենհեմ»-ը՝ անգլիական «Մանչեսթր Սիթի»-ի, «Այաքս»-ը՝ իտալական «Յուվենտուս»-ի նկատմամբ:

Կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան այս ամսվա վերջին և մայիսին, եզրափակիչը՝ հունիսի 1-ին Մադրիդում:

Այսօր ուշ երեկոյան կկայանան նաև ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG