Մատչելիության հղումներ

Գարեգին երկրորդն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությանը


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդն այսօր Էջմիածնում ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի պատվիրակությանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղակատվական համակարգի փոխանցմամբ, կոնգրեսականներին ուղեկցել են Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանը, Գայանե Աբրահամյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին անկախության տարիներից ի վեր տարբեր ոլորտներում ցուցաբերվող զորակցությանը: Մասնավորապես, Վեհափառ Հայրապետը կարևորել է ԱՄՆ-ի կողմից, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ գործադրվող ջանքերը:

Զրույցի ընթացքում խոսվել է նաև երկրի առջև ծառացած մարտահրավերների ու դժվարությունների և դրանց հաղթահարման ուղիների մասին, անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանը հայ ժողովրդի կյանքում, հասարակության մեջ հոգևոր-բարոյական արժեքների ամրապնդման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG