Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ որպես բազմադարյա բարեկամության նշան` Կիպրոսը Վրաստանին տարածք է նվիրում: Նա այդ մասին ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ Թբիլիսիում այսօր կայացած հանդիպումից հետո:
Խոսելով պատմական կապերի մասին՝ նա ասել է, որ 10-րդ դարից Կիպրոսում վրացիներ են բնակվել, եկեղեցի կառուցել, որից ավերակներ են մնացել, և հիմա Կիպրոսի Հանրապետությունը այդ շրջանում տարածք է նվիրում Վրաստանին՝ նոր եկեղեցի կառուցելու համար: