Մատչելիության հղումներ

Աֆղանստանի կառավարությունը «Թալիբան»-ի հետ բանակցություններին կգործուղի 250 պատվիրակների


Կատար - Խաղաղ բանակցություներին ընդառաջ «Թալիբան»-ի և Կատարի ներկայացուցիչների հանդիպում Դոհայում, մարտ, 2019թ․
Կատար - Խաղաղ բանակցություներին ընդառաջ «Թալիբան»-ի և Կատարի ներկայացուցիչների հանդիպում Դոհայում, մարտ, 2019թ․

Աֆղանստանի կառավարությունը հայտարարում է, որ այս շաբաթ Կատարում կայանալիք «Թալիբան»-ի հետ բանակցություններին կգործուղի 250 պատվիրակների։

Բանակցություններն ուղղված են արդեն գրեթե 18 տարի շարունակվող պատերազմին վերջ դնելուն։

Ապրիլի 19-21-ը նախատեսված բանակցություններում ներգրավված են պետական պաշտոնյաներ, նախկին ազդեցիկ հրամանատարներ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ, ցեղային և կրոնական առաջնորդներ, կանայք, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և լրատվամիջոցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG