Մատչելիության հղումներ

Զարթոնքի նախկին համայնքապետի թոռը ստորագրությամբ ազատ է արձակվել


Բողոքի ակցիա Զարթոնք գյուղում, 13-ը ապրիլի, 2019թ.

Զարթոնքի նախկին համայնքապետի թոռը՝ Նարեկ Մելքոնյանը այսօր ստորագրությամբ ազատ է արձակվել: Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանը չի բավարարել նրա կալանքի միջնորդությունը:

Նարեկ Մելքոնյանը և նույն գյուղի մեկ այլ բնակիչ, համայնքապետի հրաժարականը պահանջող Հրայր Պողոսյանը մեղադրվում են խուլիգանության համար:

Դատարանի առջև այսօր բողոքի ակցիա են իրականացրել արդեն նախկին համայնքապետի համախոհները՝ նրա թոռանը ազատ արձակելու պահանջով: Դատարանի որոշումից հետո էլ բողոքի նոր ալիք են բարձրացրել համայնքապետին հրաժարականի հասցրած զարթոնքցիները: Նրանք էլ պահանջում են ազատ արձակել նաև Հրայր Պողոսյանին: Երեկոյան կրկին փակել էին գյուղի և Երևան-Գյումրի գնացքի ճանապարհը։ Քիչ առաջ բողոքի գործողությունները դադարել են, ճանապարհները՝ բացվել։

Շաբաթ առավոտյան Զարթոնքում դեռևս գործող համայնքապետի կողմնակիցների ու նրա հրաժարականը պահանջողների միջև միջադեպ էր գրանցվել, որի ժամանակ Նարեկ Մելքոնյանը կրակոցներ էր արձակել բողոքող համագյուղացիների ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG