Մատչելիության հղումներ

Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց ՍԴ անդամի պաշտոնում


Սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյան

Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում երրորդ անգամ չընտրեց նախագահի առաջադրած թեկնածուին: 24 կողմ և 75 դեմ ձայների հարաբերակցությամբ Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մերժվեց:

Սա նախագահ Արմեն Սարգսյանն այդ պաշտոնին թեկնածու առաջադրելու երրորդ փորձն էր, երեք հավակնորդներից ընտրել էր իրավագիտության դոկտոր, տարիներով Գերմանիայում ապրած ու աշխատած Գոռ Հովհաննիսյանին։

Մինչ այսօրվա դահլիճային քննարկումը, որի ընթացքում Հովհաննիսյանը պատասխանում էր պատգամավորների հարցերին, նաեւ խմբակցությունների հետ առանձին հանդիպումներ էր անցկացրել: Երեկ «Իմ քայլից» հենց այդ հանդիպումից հետո չէին բացառել, որ կարող են դեմ քվեարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG