Ռուսաստանի խորհրդարանի ստորին պլատը՝ Պետական դուման, ընդունել է «ինքնիշխան համացանցի» վիճահարույց օրինագիծը:
Դրա քննադատների համոզմամբ, Կրեմլը նշված օրինագծով ցանկանում է կառավարության հսկողության տակ վերցնել ինտերնետը:
Համացանցի ազատության աջակիցները պնդում են, որ օրենքի ուժ ստանալուց հետո այդ փաստաթուղթը Ռուսաստանում իշխանոությանը կընձեռի համատարած գրաքննություն սահմանելու հնարավորություն:
Օրինագիծը հաստատվել է քվեների 307 կողմ, 68 դեմ հարաբերակցությամբ:
Օրինագիծն այժմ կուղարկվի վերին պալատ՝ Դաշնության խորհուրդ, որտեղ հաստատվելուց հետո կփոխանցվի նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա ստորագրությամբ վավերացվելուց հետո կմտնի ուժի մեջ:
Ըստ օրինագծի, համացանցի մատակարարները (պրովայդերները) պարտավորվելու են տեղադրել սարքավորումներ, որոնք համացանցային հոսքերը կդնեն պետական կառույցների հսկողության տակ:
Բացի այդ, պրովայդերները պետք է ստեղծեն ներքին ինտերնետային տիրույթ (Domain Name System):
Օրենքի ջատագովները պնդում են, որ «ինքնիշխան համացանցը» թույլ կտա խթանել համաշխարհային համացանցի ռուսական հատվածի՝ Рунет-ի անկախությունը:
«Ինքիշխան համացանցի» գաղափարի դեմ բողոքող մի քանի հազար ակտիվիստներ անցած ամիս Մոսկվայում և այլ քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացրել: