Մատչելիության հղումներ

Հարավային Կորեայում նշում են նավի խորտակման 5-րդ տարելիցը


Հարավային Կորեա - Sewol լաստանավի ձերբակալված նավապետ Լի Ջուն-սեկը դատարանում, Գվանջու, նոյեմբեր, 2014թ.
Հարավային Կորեա - Sewol լաստանավի ձերբակալված նավապետ Լի Ջուն-սեկը դատարանում, Գվանջու, նոյեմբեր, 2014թ.

Հարավային Կորեայում նշում են Sewol (Սևոլ) անվամբ ուղևորատար լաստանավի կործանման 5-րդ տարելիցը:

Նավը շրջվել և խորտակվել է 2014 թվականի ապրիլի 16-ին, աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 300 մարդ, մեծ մասը՝ երեխաներ․ զոհվածներից մոտ 250-ը դպրոցական արձակուրդից տուն վերադարձող դեռահասներ էին:

Ըստ իրավապահ մարմինների, նավը գերբեռնված էր, և դա է դարձել աղետի պատճառը:

Sewol-ի նավապետ Լի Ջուն-սեկը մեղադրվել է հանցավոր անփութության համար և դատապարտվել է 36 տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG