Մատչելիության հղումներ

Մադրիդի երկնաքերում ռումբի մասին լուրը կեղծ էր


Իսպանիա - Ոստիկանության ավտոմեքենա Մադրիդում, արխիվ
Իսպանիա - Ոստիկանության ավտոմեքենա Մադրիդում, արխիվ

Մադրիդում Torre Espacio (Տիեզերական աշտարակ) երկնաքերից տարհանել են բոլոր մարդկանց: Ոստիկաններն այդ միջոցառումն են իրականացրել շենքում ռումբի տեղադրման մասին հաղորդագրություն ստանալուց հետո:

Ավելի ուշ իրավապահները հայտնել են, որ լուրը ռումբի մասին կեղծ էր, ու գործ են հարուցել կեղծ ահազանգ հնչեցնելու և խուճապ առաջացնելու փաստով:

Torre Espacio-ն Իսպանիայում բարձրությամբ 4-րդ և Եվրոպայում 24-րդ երկնաքերն է: Այն գտնվում է իսպանական մայրաքաղաքի ֆինանսական թաղամասում:

235 մետր բարձրություն ունեցող 57-հարկանի շենքում են գործում Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Նիդերլանդների դեսպանությունները և տասնյակ ընկերությունների կենտրոնակայաններ:

Հեռախոսազանգը ռումբի մասին ստացել էր Ավստրալիայի դեսպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG