Մատչելիության հղումներ

Մեղրու զորամասի միջադեպի կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել մի շարք զինծառայողների․ դատախազություն


Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Մեղրու զորամասում կարգազանցության և անհնազանդության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում դատախազի ցուցումով մեղադրանք է առաջադրվել մի շարք զինծառայողների՝ Քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասով, որ նրանք հրաժարվել են կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները, ինչը փաստացի զուգորդվել է դրանց դադարեցմամբ: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազությունից:

Ըստ Պաշտպանության նախարարության, մարտի վերջին Մեղրիում մի խումբ զինծառայողներ թույլ են տվել կարգազանցություններ՝ փորձել են օրինական կարգերին չենթարկվել, հրամանատարներին իրենց ուզածը պարտադրել, լքել են զորամասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG