Մատչելիության հղումներ

«Գազպրոմ»-ը վերսկսել է Թուրքմենստանից գազի ներկրումը


«Գազպրոմ»-ը հայտարարել է, որ վերսկսել է Թուրքմենստանից բնական գազի ներկրումը, որը դադարեցվել էր երեք տարի առաջ:

«Գազպրոմ»-ի մամուլի քարտուղար Սերգեյ Կուպրիյանովը երեկ հայտնել է, որ «մատակարարումները տեղի են ունենում»: «Թուրքմենգազ»-ը հաստատել է դա:

Թե ինչ ծավալներով է Ռուսաստանը գնում գազը կամ ինչ գնով, մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Թուրքմենստանից և Կենտրոնական Ասիայի մյուս երկրներից գազի համեմատաբար էժան ներմուծումը հնարավորություն տվեց Ռուսաստանին ավելացնել Եվրոպա գազի արտահանումը:

2015 թվականին «Գազպրոմ»-ը հայտարարել էր, որ մտադիր է կրճատել թուրքմենական գազի ներկրումը տարեկան մինչև 4 միլիարդ խորանարդ մետր՝ 2010-ից ներկրվող 10 միլիարդի փոխարեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG