Սուդանում իշխանության ղեկն իր ձեռքը վերցրած Զինված ուժերի Անցումային խորհուրդը բանակցություններ է նախաձեռնել ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների հետ:
Բանակցությունների հիմնական թեման նոր կառավարության ձևավորումն է: Այս մասին Խարթումում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Սուդանի Զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Շեմսելդին Քերբաշի Իբրահիմը:
«Մենք պետք է համաձայնություն ձեռք բերենք կառավարության ձևավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ: Այժմ գնդակը քաղաքական ուժերի, ինչպես նաև կանանց ու երիտասարդության շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների դաշտում է», - հայտարարում էր Սուդանի բանակի ներկայացուցիչը:
Սուդանցի զինվորականները նաև հայտարարում են, որ բանակցություններում ինչպես նաև ապագա կառավարության կազմում չեն ընդգրկելու պաշտոնանկ արված նախագահ Օմար Ալ Բաշիրի «Ազգային կոնգրես» կուսակցության անդամները: